Եվրոպայում ծաղրել են Մերցի վերջնագիրը Ռուսաստանին
Աշխարհ
Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալիքները ցույց են տալիս անօգնականություն։ Ռուսաստանի Դաշնությունը նման քայլերը լուրջ չի ընդունում։ Այս մասին գերմանական Berliner Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան Ռոլանդ Պոպը։
«Նախևառաջ, սա անօգնականության արտահայտություն է։ Ռուսաստանին կրկին սպառնացին պատժամիջոցներով։ Բեռլինը պետք է ընդունի, որ Մոսկվան այլևս լուրջ չի ընդունում նման սպառնալիքները», - ընդգծել է նա։
Պատմաբանի խոսքով՝ Գերմանիայի նոր կանցլերը չափազանց հեռու գնաց Ռուսաստանի դեմ իր սպառնալիքներով։
