Օրբանը նշել է Ուկրաինայի հարցով համաձայնագրի պայմանները
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը TV2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնության կարող է գալ միայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո։
Օրբանը պարզաբանել է, որ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բավարար չեն։ Վերջին երեք տարիների ընթացքում Մոսկվան և Կիևը կարող էին համաձայնության գալ, բայց դա տեղի չունեցավ։
«Խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե նախագահ Թրամփը շարունակի իր խաղաղության նախաձեռնությունը։ Նա արդեն բանակցել է Զելենսկու հետ, և ժամանակն էր նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահի հետ։ Եթե նա խոսի Ռուսաստանի նախագահի հետ, մենք մեծ քայլ կանենք առաջ և, հնարավոր է, կհասնենք խաղաղության», - նշել է Օրբանը։
