Լապիս լազուլիից մինչեւ օնիքս. բնական քարերով ժամացույցները գրավում են շքեղության աշխարհը
Աշխարհ
Ժամացույցների ոլորտում 1970-ականների ոճային պայթյունը նորից ակտուալ է։ Chopard, Rolex, Piaget, Cartier և այլ բարձրակարգ բրենդներ նոր շնչով վերադառնում են բնական քարերով՝ օպալ, տուրկուզ, ավենտուրին, վագրի աչք և լապիս լազուր՝ հարթ ու վառ թվաչափերի տեսքով։ Watches & Wonders ցուցահանդեսում ներկայացված մոդելները ցույց են տալիս, թե ինչպես են գույնը և բնականությունը վերածվել շքեղության նոր լեզվի:
Արտադրողները փաստում են՝ այս քարերը ոչ միայն աչքի ընկնող են, այլ նաև խորհրդանշական․ յուրաքանչյուր կտոր ունի իր ուրույն երանգներն ու անհատական «կենսագրությունը»։ Բացի գեղագիտական արժեքից, գնորդներին գրավում է նաև քարերի յուրահատուկ էներգիան՝ որպես բախտի կամ ինքնարտահայտման խորհրդանիշ։ Ոճաբանները կապում են այս միտումը 1970-ականների գեղարվեստական ազատության ու ժամանակակից գունային կարոտի հետ։
Սակայն նման դիզայնը պահանջում է բարձր ճշգրտություն։ Թեև քարերը դասակարգվում են որպես «կարծր», դրանց մշակումը չափազանց բարդ է՝ հատկապես կենտրոնում սլաքների տեղադրման ժամանակ։ Այնուամենայնիվ, արդյունքը խոսում է ինքնին՝ ժամացույցները դարձել են գունավոր կյանքի, հեդոնիզմի ու նրբաճաշակության սիմվոլ, փոխանցում է CNNstyle-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)