Զելենսկին հայտարարել է, թե Ղրիմը պետք է «ազատ» լինի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը պետք է լինի «ազատ»։ Հրապարակումը հայտնվել է նրա տելեգրամյան ալիքում, հաղորդում է Gazeta.ru–ն։
«Այսօր այն օրն է հիշելու, թե ինչու է յուրաքանչյուր դաժան կայսրություն արժանի անկման։ <…> Ղրիմը, ինչպես ամբողջ Ուկրաինան, պետք է ազատ լինի։ Կայսրությունները միշտ անկում են ապրում», - գրել է Զելենսկին։
Մայիսի 15-ին Ուկրաինայի նախագահը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Կիևը չի կարող քննարկել տարածքային հարցեր, քանի որ դա Ուկրաինայի Սահմանադրության խախտում է։ Զելենսկին հավելել է, որ այս հարցը կքննարկվի բանակցությունների ընթացքում, և Ուկրաինան պատրաստ է դրան, սակայն իրավաբանորեն երկիրը չի ճանաչում «ժամանակավորապես օկուպացված տարածքները որպես ռուսական»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)