Թուրք նախարար Ուրալօղլուն կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Աշխարհ
Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը «նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարիների ընթացքում»։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը «կկապի Թուրքիան թյուրքական աշխարհի հետ»։
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան շարունակում են աշխատանքները նախագծի իրականացման ուղղությամբ», - նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որովհետև նախ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին