Արևմուտքը կաթվածահար կլինի, եթե Պարսից ծոցից էներգամատակարարումը դադարեցվի․ Իրանի նախագահ
Աշխարհ
Արևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն, այդ դեպքում Արևմուտքը Մերձավոր Արևելքի պետություններին միմյանց դեմ կհանի՝ կայուն մատակարարում ապահովելու համար։
Այս մասին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը, հաղորդում է SNN-ը։ «Եթե էներգետիկ ռեսուրսները Պարսից ծոցից չհոսեն մյուս կողմ, բոլորը (արևմտյան երկրները՝ խմբագրի նշում) կաթվածահար կլինեն, բայց նրանք մեզ կստիպեն կռվել միմյանց դեմ, որպեսզի կարողանան հեշտությամբ խլել մեր էներգետիկ ռեսուրսները ցանկացած գնով», - ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Իտամար Ռաբինովիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Իսրայելից տեղափոխվել է Պարսից ծոցի երկրներ՝ փողի խնդրի պատճառով։ Նա նշել է, որ Թրամփը Պարսից ծոցի երկրները դիտարկում է որպես տնտեսապես հարուստ վայրեր՝ բիզնեսով զբաղվելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)