Շարմ էլ Շեյխի օդանավակայանում գովազդային վահանակն ընկել է զբոսաշրջիկների վրա․ կա զոհ
Աշխարհ
Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ օդանավակայանի մեկնման գոտում գովազդային վահանակն ընկել է զբոսաշրջիկների վրա։ Արդյունքում մահացել է Ղազախստանի քաղաքացի, իսկ նրա երկու հայրենակիցներ վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարը միջադեպը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ և անմիջապես դեպքի վայր է ուղարկել հանձնաժողով։ Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)