Հռոմում ԱՄՆ մակարդակով քննարկվել է Թրամփ-Պուտին սպասվող զրույցը
Աշխարհ
Զելենսկին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը և պետքարտուղար Մարկ Ռուբիոն քննարկել են ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի սպասվող զրույցը, հայտնում է իռլանդական RTE-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ նրանց զրույցը Հռոմում տևել է մոտ 30 րոպե։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի առանձին հեռախոսային բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ փորձելով համաձայնագիր կնքել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)