ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն վստահում Moody's-ին
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ չի վստահում Moody's-ին, որն այս շաբաթ նվազեցրել է Միացյալ Նահանգների վարկանիշը։ Գերատեսչության ղեկավարն իր տեսակետը հայտնել է CNN-ին տված հարցազրույցում։
«Կարևորն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր է վերադարձել Մերձավոր Արևելք կատարած պատմական ուղևորությունից, և տրիլիոնավոր դոլարներ են մուտք գործում ԱՄՆ: Մենք վստահություն ենք տեսնում ներդրողների կողմից, ուստի ես քիչ վստահություն ունեմ Moody's-ի նկատմամբ», - հայտարարել է նա:
Ավելի վաղ Moody's վարկանիշային գործակալությունը նվազեցրել էր ԱՄՆ վարկանիշը AAA-ից մինչև AA1՝ պատճառաբանելով ԱՄՆ-ի պետական պարտքի աճը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)