Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում նոր ցամաքային գործողության մասին
Աշխարհ
Իսրայելի ցամաքային ուժերը «լայնածավալ ցամաքային գործողություններ» են սկսել Գազայի հատվածի հյուսիսային և հարավային հատվածներում՝ որպես հայտարարված «Գիդեոնի կառքերը» գործողության շրջանակներում, հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իր Telegram ալիքում։
Գործողություններին մասնակցում են ինչպես գործող զինծառայողներ, այնպես էլ պահեստազորայիններ։ Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ անցած շաբաթվա ընթացքում, ցամաքային գործողություններին աջակցելու և պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման նախապատրաստական աշխատանքները խափանելու նպատակով, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել՝ խոցելով խմբավորման ավելի քան 670 թիրախ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)