Զելենսկին նամակ է ուղարկել Թրամփին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է ուղարկել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով։ Այս մասին մայիսի 18-ին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Հատուկ ուշադրություն է դարձվում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի իրականացմանը ։ Պետության ղեկավարը նշել է, որ նամակ է ուղարկել նախագահ (ԱՄՆ Դոնալդ - խմբ.) Թրամփին՝ պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», - ասվում է հայտարարության մեջ։
Զելենսկին նամակը պատրաստել է Հռոմում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո, հավելում է Gazeta.Ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)