Իսրայելը սկսել է Գազայի հիվանդանոցի քանդումը, որի հետևանքով՝ 55 մարդ հայտնվել է թակարդում
Աշխարհ
Իսրայելական զորքերը Գազայի հատվածի հյուսիսում սկսել են քանդել ինդոնեզական հիվանդանոցը, որի հետևանքով՝ առնվազն 55 մարդ փակված է մնացել շենքի ներսում: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Իսրայելական զորքերը հարձակվել են հիվանդանոցի վրա և «բուլդոզերի» միջոցով քանդել պաշարված հաստատության հյուսիսային պատը: Առնվազն 55 մարդ, այդ թվում՝ 4 բժիշկ և 8 բուժքույր, մնացել են ներսում», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, բուժհաստատության շրջակայքում կրակոցներ են հնչել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին