Հունգարիան մերժել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և ԵՄ-ին խաղաղության կոչ է արել
Աշխարհ
Հունգարիան մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և կշարունակի զերծ մնալ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իշխող FIDES կուսակցության՝ Հունգարիայի քաղաքացիական միության նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինան պայքարում է իր համար, ոչ թե մեզ համար: Մենք միջամտելու իրավական կամ բարոյական պարտավորություն չունենք: Մեր խնդիրն է պաշտպանել հունգար ժողովրդին», - ընդգծել է Սիյարտոն:
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը աջակցել է ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացվող խաղաղ բանակցություններին, սակայն քննադատել է ԵՄ-ին «ջանքերը խարխլելու համար»: Նրա կարծիքով, Բրյուսելը երկարացնում է պատերազմը, որպեսզի հետաձգի քաղաքական ձախողումների պատասխանատվությունը։
«Բայց ժամանակը կգա»,- հավելել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)