Արևմուտքում պարզել են՝ ինչու է Պուտինի «լեզուն այդքան երկար»
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ կվերցնեն չորս նոր շրջաններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից առաջ։ ՌԴ ղեկավարի ռազմական ռազմավարության նման գնահատական է տվել Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ Պուտինը վստահ է, որ Ռուսաստանի բանակը մինչև տարեվերջ կկարողանա ճեղքել Ուկրաինական պաշտպանությունը և լիակատար վերահսկողության տակ վերցնել չորս նոր ռուսական շրջաններ՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները: «Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը երկու առաջնորդների զրույցի ընթացքում դժվար թե որևէ էական զիջումների գնա Թրամփին»,-ասվում է նյութում:
Բացի այդ, ինչպես նշում է պարբերականը, եվրոպացի պաշտոնյաներն անհանգստացած են, որ Թրամփը կարող է փորձել Ուկրաինային պարտադրել հակամարտության կարգավորումը՝ անկախ ամեն ինչից: Կրեմլին մոտ կանգնած երկու այլ աղբյուրների տեղեկատվության համաձայն, չնայած ռազմական գործողությունների դադարեցման մասին բոլոր խոսակցություններին, Պուտինը, իբր, պատրաստ է երկարատև պատերազմի, և նրան «չի վախեցնում ԱՄՆ-ի հետագա պատժամիջոցների հեռանկարը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)