Պուտինին տեղական հեռուստատեսությամբ անվանել են Ուկրաինայի նախագահ
Աշխարհ
Ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հաղորդավարը հայտարարել է «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Պուտինի» և Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի մասին։ Այս վրիպակը նկատել է Strana.ua պարբերականը։
Ուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ լրագրողը հայտնել է, որ այսօր Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։ Նա անմիջապես ինքն իրեն ուղղել է, որ Ուկրաինայի նախագահը Վոլոդիմիր Զելենսկին է։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի կունենա մայիսի 19-ին՝ Երևանի ժամանակով՝ 18:00-ին: Նա նշել է, որ Կրեմլը կզեկուցի առաջնորդների բանակցությունների արդյունքների մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)