Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան «աբսուրդ» է անվանել Ռուսաստանի բանակցային պահանջները
Աշխարհ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան սոցիալական X ցանցի իր էջում նշել է Մոսկվայի և Կիևի հիմնական տարաձայնությունները Ստամբուլում կայացած բանակցություններից հետո։
Նրա խոսքով՝ «Ուկրաինան նայում է ապագային՝ կենտրոնանալով հրադադարի ամբողջական և անհապաղ դադարեցման վրա՝ իրական խաղաղ գործընթաց սկսելու համար»։
Միևնույն ժամանակ, Սիբիգան պնդում է, որ Ռուսաստանը «կենտրոնացած է անցյալի վրա»՝ մերժելով հրադադարը և «անընդհատ խոսելով» 2022 թվականին Ստամբուլում ձախողված բանակցությունների մասին։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Մոսկվան առաջ է քաշում «նույն անհեթեթ պահանջները, ինչ երեք տարի առաջ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)