ԱՀԿ-ն ֆինանսավորման պակասի պատճառով՝ կկրճատի անձնակազմը
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստիպված է կրճատել անձնակազմը՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով, փոխանցում է РИА Новости-ն։
Գերատեսչությունների թիվը 76-ից կկրճատվի 34-ի։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նրա խոսքով՝ ԱՀԿ գործադիր ղեկավարության թիվը 14-ից կրճատվել է 7-ի։ Գեբրեյեսուսը հավելել է, որ կազմակերպությանը մոտակա երկու տարում ավելի քան 500 միլիոն դոլար աշխատավարձի պակաս է սպասվում։
Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 ֆինանսական տարվա իր բյուջեի նախագծում առաջարկել է կասեցնել կամավոր ներդրումները ՄԱԿ կառույցներին, այդ թվում՝ ԱՀԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և կազմակերպության կանոնավոր բյուջեին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)