ԱՀԿ-ն Իսրայելին կոչ է արել թույլատրել Գազայի բնակչության տարհանումը
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Իսրայելին կոչ է արել թույլատրել Գազայի հատվածից 10 000 մարդու բժշկական տարհանումը։ Այս մասին նա հայտարարել է Առողջապահության գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բացմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք խնդրում ենք ԱՀԿ անդամ երկրներին ընդունել ավելի շատ հիվանդների և խնդրում ենք Իսրայելին թույլ տալ այս տարհանումը, ինչպես նաև Գազա մատակարարել բնակչությանը շտապ անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը», - ասել է Գեբրեյեսուսը:
Նա հավելել է, որ 2023 թվականի նոյեմբերից գլոբալ կազմակերպությունն աջակցել է Գազայից ավելի քան 7300 հիվանդների բժշկական տարհանմանը, այդ թվում՝ 617 քաղցկեղով հիվանդ մարդկանց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)