Ուկրաինայում խոսել են ՌԴ-ի անիրատեսական պահանջների մասին
Աշխարհ
Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում Մոսկվան Կիևին մի շարք անիրատեսական պահանջներ է ներկայացրել: Այս մասին Rzeczpospolita-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Պոդոլյակի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը պահանջել է հրաժարվել ցանկացած ռազմական դաշինքին Կիևի մասնակցությունից։
«Ավելին, նրանք ցանկանում են՝ հրաժարվենք մեր զենքի արդյունաբերությունից և ոչ մի զենք չստանանք Արևմուտքից։ Նրանք առաջ են քաշել բազմաթիվ պահանջներ, որոնք հնարավոր չէ կատարել», - ամփոփել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)