Գերմանիան հստակ պլան ունի՝ ինչպես ստիպել Պուտինին համաձայնել հրադադարին․ Bloomberg
Աշխարհ
Գերմանիան դաշնակիցների հետ համատեղ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում, որի նպատակն է Ռուսաստանին ստիպել համաձայնել Ուկրաինայում հրադադար հաստատելուն: Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը, հաղորդում Է Bloomberg-ը։
Կոռնելիուսի խոսքով՝ Բեռլինի կառավարությունը մշտապես փնտրում և վերանայում է հակառուսական պատժամիջոցների տարբերակները: Նա հավելել է, որ Եվրամիությունն այս շաբաթ կընդունի պատժամիջոցների 17-րդ փաթեթը:
Ակնկալվում է, որ դրանք կուղղվեն Ռուսաստանի ֆինանսական հատվածին։ «ԱՄՆ-ի կողմից եվրոպական պատժամիջոցներին աջակցությունը կախված է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ծրագրված հեռախոսազրույցի արդյունքից», - նշել է Կոռնելիուսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)