Բելառուսի եւ Լատվիայի սահմանին միգրանտների դիակներ են գտել
Աշխարհ
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն երկուշաբթի հայտնել է, որ Լատվիայի հետ Հանրապետության սահմանին հայտնաբերվել են Իրաքից ներգաղթյալների երկու դիակ և ծեծի ենթարկված փախստական:
«Շաբաթ օրը՝ մայիսի 17-ին, Վերխնեդվինսկի շրջանում բելառուս սահմանապահները հայտնաբերել են փախստականի՝ Իրաքի քաղաքացու դի։ Նրա կողքին մեկ այլ օտարերկրացի էր, որը չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել», - ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն, Պոլոցկի սահմանապահները ավելի ուշ հայտնաբերել են մեկ այլ փախստականի դի։ նրա մոտ որևէ փաստաթուղթ կամ անձնական իրեր չեն հայտնաբերվել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ