Մոսկվան որևէ հայտարարություն չի լսել Ուկրաինայի ղեկավարությունից հրադադարին միանալու առնչությամբ․ Պեսկով
Աշխարհ
Մոսկվան դեռևս որևէ հայտարարություն չի լսել Ուկրաինայի ղեկավարությունից Հաղթանակի օրվան նվիրված հրադադարին միանալու պատրաստակամության մասին։ Ինչպես տեղեկանում «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ցավոք, մենք դեռևս չենք լսել Կիևից, ռեժիմի ներկայացուցիչներից, ռեժիմի ղեկավարից որևէ հայտարարություն, որը կխոսեր տոնական հրադադարին միանալու պատրաստակամության մասին», – ասել է նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում