Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով
Աշխարհ
Ռուսաստանը և Ուկրաինան մայիսի 6-ին գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով։ Այս պահին ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում։ Աս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Զինվորականները ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Բացի այդ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակման հարցում միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում