Եվրահանձնաժողովի ծրագիրը՝ ռուսական գազի ներկրումն ամբողջությամբ դադարեցնելն է. Deutsche welle
Աշխարհ
Եվրահանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում կներկայացնի օրենք, որը կկանխի Ռուսաստանի հետ գազային նոր պայմանագրերի կնքումը։ Կարճաժամկետ գնումները պետք է դադարեցվեն մինչև 2025 թվականի վերջ, իսկ երկարաժամկետ պայմանագրերը մինչև 2027 թվականը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche welle պարբերականը:
Եվրահանձնաժողովը այդ մասին հայտարարել է այսօր՝ Ստրասբուրգում: Ըստ այդ ծրագրի՝ մինչև 2027 թվականը ռուսական հանածո վառելիքի ներկրումն ամբողջությամբ դադարեցվելու է: Այս ծրագրի շրջանակներում քայլ առ քայլ «ճանապարհային քարտեզի» հրապարակումը երկու անգամ հետաձգվել է: Այս անգամ այն ներկայացվել է ընդհանուր տեսքով, իսկ մեկ ամիս անց կհրապարակվեն պաշտոնական օրենսդրական առաջարկները, հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Դեն Յորգենսենը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում