ՄԱԿ-ը ողջունում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը
Աշխարհ
Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Երկուշաբթի օրը Պուտինը զանգահարել է Թրամփին Սիրիուս կրթական կենտրոնից։
«Հեռախոսազրույցները... Թրամփի և Զելենսկու, Թրամփի և Պուտինի միջև ողջունելի են», - լրագրողների հետ զրույցում ասել է Դյուժարիկը։
