Հութիները կշրջափակեն Իսրայելի Հայֆա նավահանգիստը
Աշխարհ
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները ծովային շրջափակում են սահմանելու Հայֆա նավահանգիստը, որը գտնվում է Իսրայելի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հութիների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ Եմենի զինված ուժերը որոշել են կատարել «Անսար Ալլահի» ղեկավարության ցուցումները՝ սկսելու Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման գործողությունը։
Մայիսի 18-ին հաղորդվել էր, որ հութիները երկու անգամ հրթիռներով հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)