Թրամփը հայտարարել է՝ Պուտինի հետ զրույցից հետո Ուկրաինայի հարցում առաջընթաց է գրանցվել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ընդամենը երկուսուկես ժամ խոսել ենք Վլադիմիր Պուտինի հետ, և ես կարծում եմ, որ որոշակի առաջընթաց է գրանցվել»,- ասել է նա։
Մայիսի 19-ին երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան երկու ժամ։ Առաջնորդներից յուրաքանչյուրը դրական է գնահատել բանակցությունները։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսումը վկայում է այն մասին, որ, ընդհանուր առմամբ, կողմերը «ճիշտ ուղու վրա են»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)