Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ առաջարկ է ստացել
Աշխարհ
Իրանը ԱՄՆ-ից առաջարկ է ստացել բանակցությունների հինգերորդ փուլն անցկացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ստացել ենք Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկը, որն այժմ քննարկման փուլում է»,- Ղարիբաբադիի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Երկրների միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին՝ Մուսկատում՝ օմանական կողմի միջնորդությամբ։ Բանակցությունները վերսկսվել են երկշաբաթյա ընդմիջումից հետո։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում, համապատասխանաբար, ապրիլի 12-ին և 26-ին, իսկ երկրորդը՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ ապրիլի 19-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)