Թրամփը պատրաստ է «վաճառել» Կիևը Պուտինին․ Financial Times
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինայից և այլևս չի պատրաստվում հանդես գալ որպես միջնորդ Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել Է բրիտանական Financial Times թերթը։
Նյութի հեղինակները հիաստափություն են հայտնել, որ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում ճնշում չի գործադրել նրա վրա: «Նախագահ Թրամփը, ով խոստացել էր վերջ տալ Ուկրաինայում պատերազմին իր երկրորդ ժամկետի առաջին օրը, կարծես «լվացել է ձեռքերը» և Ուկրաինան թողել Ռուսաստանի ողորմությանը», - գրում է թերթը:
Հոդվածում ենթադրում են, որ ամերիկացի առաջնորդն արդեն պատրաստ է «վաճառել» Կիևը և համագործակցություն սկսել Մոսկվայի հետ։ «Թրամփին ուղղված այդ զանգը Պուտինի հաղթանակն էր», - ասել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)