Եվրոպան և Ուկրաինան մերժել են Թրամփի ծրագիրը․ Bloomberg
Աշխարհ
Ուկրաինան և եվրոպական մի շարք երկրներ համաձայն չեն Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։ Արեւմուտքը կարծում է, որ ԱՄՆ նախագահը «հեռանում է դիվանագիտական ջանքերից» հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ աղբյուրներին հղումով։
«Եվրոպացի պաշտոնյաներից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, ասել է, որ առաջնորդները վախենում են, որ Թրամփը հետ կկանգնի դիվանագիտական ջանքերից։ Պաշտոնյան հավելել է, որ Կիևում և Եվրոպայի այլ առաջնորդներ համաձայն չեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների իր ծրագրին», - գրում է թերթը:
