ԱՄՆ-ում գնահատել են Գազայում հակամարտության ավարտի հավանականությունը
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտենում է Գազայի հատվածի վերաբերյալ Իսրայելի հետ համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ադամ Բելերը, փոխանցում է Պաղեստինյան Maan News-ը։
«Ըստ իս՝ Դոհայում երկխոսության մասնակիցներն ավելի ու ավելի են մոտենում Գազայի շուրջ համաձայնությանը», - նշել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:
Բելերը հավելել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը բաց են ՀԱՄԱՍ-ի՝ պատանդներին ազատելու առաջարկին: Նշվում է, որ Կատարում գտնվող բանակցողների իսրայելական խմբի առաքելությունը երկարաձգվել է «առնվազն ևս մեկ օրով»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին