Համաճարակաբանը մտահոգություն է հայտնել COVID-ի նոր բռնկման կապակցությամբ
Աշխարհ
Ասիական երկրները նկատում են նոր շտամների տարածման հետևանքով առաջացած կորոնավիրուսային դեպքերի աճ։ Այս մասին գրում է «Известия»-ն։
Պարբերականի տվյալներով՝ դեռևս տեղեկություն չկա, թե ռուսական Sputnik V պատվաստանյութը որքան արդյունավետ կարող է պաշտպանել վիրուսի այս տարբերակներից, քանի որ դրա բաղադրությունը չի թարմացվել 2023 թվականից։
Համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինզբուրգը պարբերականին ասել է, որ կենտրոնը երկար ժամանակ հետազոտություն չի իրականացրել գոյություն ունեցող պատվաստանյութով վիրուսի նոր տեսակների չեզոքացման վերաբերյալ։
Նրա խոսքով, առայժմ հնարավոր չէ ճշգրիտ գնահատական տալ նրա պաշտպանիչ հատկություններին Ասիայում շրջանառվող ներկայիս շտամների դեմ։
