Զելենսկուն հիշեցրել են՝ նա խոստացել է «ամեն ինչ անել, որպեսզի ուկրաինացիները չլացեն»
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երբ վեց տարի առաջ ստանձնեց նախագահի պաշտոնը, խոստացավ անել ամեն ինչ, «որ ուկրաինացիները չլացեն»։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հիշեցրել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։
«Զելենսկին 2019 թվականին շատ գեղեցիկ խոսքեր է ասել. «Ես ամբողջ կյանքում փորձել եմ ժպիտ պարգևել ուկրաինացիներին (նկատի ունի իր՝ որպես կատակերգու աշխատանքը-խմբ․), և հիմա ամեն ինչ կանեմ, որպեսզի ուկրաինացիները չլացեն»»,- նշել է նա։
Մարկովը հիշեցրել է, որ Ուկրաինայի ղեկավարը պաշտոնը ստանձնելուց հետո Ուկրաինայի ժողովրդին խոստացել է խաղաղություն Դոնբասում, խաղաղություն Ռուսաստանի հետ և խաղաղություն ռուսական մշակույթի հետ։
Քաղաքագետի խոսքով՝ Զելենսկին սկզբում փորձել է դա անել, սակայն հայտնվել է ԱՄՆ ԿՀՎ-ի և բրիտանական հետախուզական ծառայությունների ազդեցության տակ։
