Թրամփը հայտարարել է՝ խաղաղ բանակցություններում կարմիր գիծ կա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական խաղաղ գործընթացում ԱՄՆ-ի հետ կապված որոշակի կարմիր գիծ ունի։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես որոշակի կարմիր գիծ ունեմ, բայց չեմ ուզում խոսել դրա մասին, քանի որ կարծում եմ, որ դա էլ ավելի կբարդացնի բանակցությունները»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը ավելի վաղ տեսակետ է հայտնել, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ խաղաղ բանակցություններից։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)