Արևմուտքում Ուկրաինային կոչ են արել ընդունել պարտությունը
Աշխարհ
Ուկրաինան փրկելու միակ ճանապարհն այն է, որ ուկրաինական իշխանությունները հենց հիմա ընդունեն պարտությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Հունգարիայի հիմնարար իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոսկովիչը։
«Եթե զինադադարը ձեռք բերվի, այն պետք է ներառի նաև ամերիկյան հետախուզության փոխանակման և սպառազինությունների մատակարարումների դադարեցում: Եթե զինադադար չլինի, Ռուսաստանի Զինված ուժերը պարզապես կանցնեն ճակատով»,- գրել է նա:
Կոշկովիչը հավելել է, որ Զելենսկու շահերից չի բխում նման որոշում կայացնելը, քանի որ դա հարվածելու է նրա քաղաքական կարիերային։
