Ռուսաստանի Դաշնային խորհուրդը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի զրույցը
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հասկացել է Ռուսաստանի սուբյեկտիվությունը միջազգային հարաբերություններում։
Կոսաչովն այսպես է մեկնաբանել Պուտինի և Թրամփի՝ նախօրեին տեղի ունեցած զրույցը։ Նա նշել է, որ զրույցի արդյունքներով՝ զգացվում է, որ ձևավորվել է երկու խորհրդատվական և բանակցային խումբ՝ ռուս-ամերիկյան, որը խաղաղության հասնելու կողմնակից է և ուկրաինաեվրոպական, որը պնդում է շարունակել հակամարտությունը։
«Թրամփն առաջինն էր, որ հասկացավ, որ Ռուսաստանը միջազգային հարաբերությունների նույն սուբյեկտն է, ինչ բոլորը։ Հուսով եմ, որ նա նաև հասկանում է, որ Ուկրաինան վերածվել է օբյեկտի, նախագծի և գործիքի։ Դրանով իսկ ոչնչացնում է խաղաղությունը Եվրոպայում՝ հակամարտությունը գլոբալ վերածելու վտանգով»,- ասել է Կոսաչովը։
Սենատորը պարզաբանել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները բոլոր ուժերով փորձում են Թրամփին ներքաշել իրենց խումբ, որտեղ Ուկրաինան սուբյեկտ է, իսկ Ռուսաստանը՝ օբյեկտ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)