Թրամփն ու Պուտինը քննարկել են Զելենսկու հետ անմիջական շփումները․ Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների շարունակականությունը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե քննարկվել է արդյոք Վաշինգտոնի միջնորդությամբ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հնարավոր երկկողմ հանդիպման կազմակերպումը, Պեսկովն ասել է, որ քննարկվել են ուղիղ շփման թեման և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ուղիղ շփումների շարունակման թեման։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ հանդիպումը քննարկվել է անձնական մակարդակով։
