Կալլասը բողոքել է Թրամփից
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը բողոքել է, որ Բրյուսելում Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի «ճնշում» չեն տեսել: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Գիտեք, մենք իսկապես չենք տեսել ճնշում Ռուսաստանի վրա այդ բանակցություններում», - ասել է նա:
Կալլասը նշել է, որ ԱՄՆ-ն խոստացել է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, Եթե Մոսկվան հրաժարվի լիակատար հրադադար հաստատելուց:
