Ռուբիոն չի բացառել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը չի բացառում, որ ինչ-որ պահի կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
«Եթե պարզվի, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով և ցանկանում է շարունակել հակամարտությունը, ապա դրանով ամեն ինչ կարող է ավարտվել»,- նշել է Ռուբիոն։
Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ այս փուլում պատժամիջոցների սպառնալիքները կհանգեցնեն նրան, որ ռուսական կողմը կդադարեցնի բանակցությունները:
