Եվրամիությունը չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները
Աշխարհ
Եվրամիությունը որոշել է ամբողջությամբ չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։
«Այսօր մենք որոշել ենք վերացնել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր և խաղաղ Սիրիա», - գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը X ցանցում։
2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Բաշար ալ -Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հունվարի 29-ին հռչակվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել