Հունգարիայում ևս երկու ուկրաինացի լրտես է հայտնաբերվել
Աշխարհ
Հունգարական հետախուզական ծառայությունները բացահայտել են ևս երկու ուկրաինացի լրտեսի, որոնք տեղեկություններ էին հավաքում հունգարական բանակի և էներգետիկ համակարգի մասին և փորձում էին ազդել Հունգարիայի դիրքորոշման վրա Ուկրաինայում հակամարտության հարցում, հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի իշխող «Ֆիդես» խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը։
«Անցյալ շաբաթ ուրբաթ օրը մամուլում հայտնվեցին անուններ, որոնք արդեն հայտնի էին ավելի վաղ, և որոնց մասին մենք այսօր տեղեկություններ խնդրեցինք մեր երկրի հետախուզական ծառայություններից։ Մի կողմից՝ Ռոլանդ Չեբերի գործունեության, մյուս կողմից՝ Իշտվան Հոլլոյի Հունգարիայում ունեցած դերի մասին», - ասել է Կոչիշը HirTV հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)