ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային․ Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը չի դադարեցվել։ Վաշինգտոնը շարունակում է իրականացնել Կոնգրեսի կողմից արդեն համաձայնեցված մատակարարումները, սակայն դեռևս որոշում չի կայացվել այլ օգնության փաթեթների համար միջոցներ խնդրելու վերաբերյալ։
«Այդ ծրագիրը չի չեղարկվել: Նրանք շարունակում են զենք ստանալ»,- ասել է նա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ պետքարտուղարին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է միջոցներ խնդրել Կիևի համար նոր ռազմական օգնության փաթեթի համար ։ Ռուբիոն պատասխանեց, որ որոշումը կկայացնի Սպիտակ տունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)