ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստանը կներկայացնի հրադադարի իր պայմանները
Աշխարհ
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստանը կներկայացնի Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր պահանջները, որից հետո Մոսկվայի դիրքորոշումն ավելի պարզ կդառնա Վաշինգտոնի համար, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ինչքան մենք հասկանում ենք, ռուսները պատրաստում են պայմանների ցանկ, որոնց դեպքում նրանք պատրաստ կլինեն դադարեցնել կրակը, ինչը կբացի ճանապարհը ավելի լայն բանակցությունների համար: Մենք սպասում ենք այդ պայմաններին: Մենք ավելի պարզ պատկերացում կունենանք Վլադիմիր Պուտինի հաշվարկների մասին, հենց որ դրանք ստանանք», - ասել է նա Սենատի լսումների ժամանակ՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
Միևնույն ժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է հակամարտության երկարաժամկետ կարգավորման, այլ ոչ թե կողմերի միջև ժամանակավոր զինադադարի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)