Կալլասը սպառնում է Ռուսաստանին պատժամիջոցների 18-րդ փաթեթով
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի հիմնական բաղադրիչը կլինեն էներգետիկայի ոլորտում միջոցառումները, և խոստացել է դրանց արագ հաստատումը։
«Քննարկվել է Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու և արագ գործելու անհրաժեշտության մասին։ Քննարկվում են բազմաթիվ հարցեր, բայց, թերևս, հիմնականը կլինի էներգետիկայի ոլորտում պատժամիջոցները... առաջին հերթին՝ նավթի գների առավելագույն շեմը», - ասել է նա Բրյուսելում կայացած համագործակցության երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումից հետո։
Նա հավելել է, որ քննարկվում են նաև «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ պատժամիջոցները և ֆինանսական ոլորտում միջոցառումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)