Արևմտյան երկրները Իսրայելին սպառնում են պատժամիջոցներով
Աշխարհ
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան քննադատել են Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) գործողության ընդլայնումը և սպառնացել են պատժամիջոցներով։ Այս մասին հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարությունից։
«Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել Գազա, բացարձակ անբավարար է: Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլատրել մարդասիրական օգնության տեղափոխումը Գազա»,- ասված է ուղերձում։
Լոնդոնը , Փարիզը և Օտտավան Նեթանյահուի՝ Գազա սահմանափակ սննդամթերքի մատակարարումը թույլատրելու որոշումը որակել են «լիովին անբավարար»՝ նշելով, որ «մարդկային տառապանքները Գազայում անտանելի են»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)