Իլոն Մասկը խոստանում է աստիճանաբար հեռանալ քաղաքականությունից
Աշխարհ
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Էլոն Մասկը (Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 423,8 միլիարդ դոլար), հայտարարել է, որ կշարունակի ղեկավարել Tesla-ն հինգ տարի անց, բայց մտադիր է հեռանալ քաղաքականությունից, ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։ Մասկի խոսքերից հետո Tesla-ի բաժնետոմսերը 3.6%-ով թանկացել են։
Էլոն Մասկը Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) համակարգողն է։ Նրա մտերմությունը հանրապետական նախագահի հետ և իր նոր պաշտոնում ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ պետական ծառայողների զանգվածային կրճատումները, լայն քննադատության են արժանացել։ Մասկի DOGE-ում գործունեության պատճառով արտադրողի դեմ լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)