ՄԱԿ-ը ողջունում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ԵՄ որոշումը
Աշխարհ
ՄԱԿ-ը բարձր է գնահատել Եվրամիության (ԵՄ) որոշումը՝ վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք ողջունում ենք այս զարգացումը, որը, հուսով ենք, կօգնի բոլոր սիրիացիներին վերականգնել իրենց կյանքը և տնտեսությունը», - ասել է նա։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից հետո հայտարարել էր , որ ԵՄ անդամ պետությունները որոշել են չեղարկել Դամասկոսի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ ԵՄ-ն 2011 թվականից ի վեր Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է կիրառել՝ ուղղված Արաբական Հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը և ռազմական կառույցներին, նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)