ՆԱՍԱ-ն ցույց է տվել Էյնշտեյնի «Երեք գալակտիկաների օղակը»
Աշխարհ
Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը հայտնում է, որ «Հաբլ» տիեզերական աստղադիտակը ֆիքսել է երեք գալակտիկա, որոնք կազմում են Էյնշտեյնի օղակ կոչվող երևույթը։
Էյնշտեյնի օղակը տիեզերքում լույսի աղբյուրի պատկեր է, որը մոտակա գերզանգվածային մարմնի կողմից գրավիտացիոն ոսպնյակավորման միջոցով աղավաղվել է՝ ստանալով օղակաձև ձև։ Էյնշտեյնի օղակը հայտնվում է, երբ լույսի աղբյուրը, ոսպնյակի առարկան և դիտորդը գտնվում են ուղիղ գծի վրա։
Հաբլի կողմից նկարահանված երեք գալակտիկաները գտնվում են Երկրից 19.5, 5.5 և 2.7 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)