Ռուբիոն հույս ունի, որ Ռուսաստանը այս շաբաթ կներկայացնի հրադադարի պայմանների ցանկը
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից ստանալ Ուկրաինայում հրադադարի պայմանների ցանկ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։
«Այսպիսով, այն, ինչ մենք հիմա ակնկալում ենք՝ հիմնվելով նախագահի երեկվա զանգի և պարոն Սերգեյ Լավրովի հետ շաբաթավերջին ունեցած իմ զրույցների վրա, այն է, որ որոշակի պահի, բավականին շուտով, գուցե մի քանի օրից, գուցե այս շաբաթ, մենք հուսով ենք, որ ռուսական կողմը կներկայացնի այն պայմանները, որոնք ինքը կցանկանար տեսնել», - ասել է Ռուբիոն Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Պարզապես ընդհանուր պայմաններ, որոնք թույլ կտան մեզ շարժվել դեպի հրադադար, և այդ հրադադարը թույլ կտա մեզ մանրամասն բանակցություններ սկսել հակամարտությունը դադարեցնելու համար», - հավելել է Ռուբիոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)