Պուտինը ցանկանում է վերականգնել Ռուսական կայսրությունը․ Frankfurter Rundschau
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է Ուկրաինան ներառել «ռուսական կայսրության» կազմում։ Նման մեղադրանքներով հանդես է եկել Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի նախագահ Մերի Ագնես Շտրակ-Ցիմերմանը Frankfurter Rundschau-ին տված հարցազրույցում:
«Պուտինը ցանկանում է վերականգնել Ռուսական կայսրությունը։ Արդեն 20 տարի առաջ մա Խորհրդային Միության փլուզումը բնորոշեց որպես «աշխարհաքաղաքական մեծագույն աղետ»։ Նրա համար ռուսական ոլորտ են մտնում Ուկրաինան և Բելառուսը», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայից հետո Պուտինը «կձգվի» դեպի Մոլդովա և Վրաստան, այնուհետև՝ Լատվիա, Լիտվա և Էստոնիա: Միևնույն ժամանակ, պատգամավորն ընդգծել է, որ Պուտինը չի պատրաստվում «եվրոպացիների հետ նույն սեղանի շուրջ նստել» և ցանկանում է, որ Ռուսաստանն ընկալվի «բացառապես ԱՄՆ-ի հետ հավասար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)